Տեղի է ունեցել Ալիև-Մակրոն հեռախոսազրույցը

125
Մակրոն Էմանուել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է «Ազերթաջ»-ը։

Մակրոնն անհանգստություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության երեկվանից սկսված սրացումով եւ ընդգծել հակամարտության բանակցային կարգավորման կարեւորությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները՝ դիվանագիտական խողովակների միջոցով։