Լևոն Տեր-Պետրոսյանն իր մտահոգությունն է հայտնել

50
Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, ինչը, նույնիսկ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարքի կամ սադրանքի հետևանքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Իսկ դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։

«Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ Ն. Փաշինյանն ու Վ. Մանուկյանը, լիովին գիտակցելով այս վտանգը, ամեն ջանք կգործադրեն` խուսափելու համար իրադարձությունների ծավալման նման ընթացքից»,- գրել է Մուսինյանը։