Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում․ ՌԴ-ում Իրանի դեսպան

9

Թեհրանը բանակցություններ է վարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ և պատրաստ է միջնորդ լինել դրա կարգավորման գործընթացում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Մեր նախագահը և մեր արտգործնախարարը բանակցություններ վարեցին երկու կողմերի հետ և հայտարարեցին, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինել այս հակամարտության կարգավորման գործում»,- ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: