Իրանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ Իրանը պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողութունները դադարեցնելու համար։
Թեհրանը զսպվածության և հարցերը խաղաղ ճանապարհով միջազգային իրավունքի համաձայն լուծելու կոչ է անում։
«Մենք հերթական անգամ հայտարարում ենք Իրանի կողմից Հայաստանի և Ադրբեջանի սահմանների փոփոխման անընդունելիության մասին»,- հայտարարել է Իրանի ԱԳ ներկայացուցիչը։











