Տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

18
Մնացականյան Զոհրաբ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ և առաջիկա շաբաթվա ընթացքում նրանց հետ հանդիպելու պայմանավորվածություն ձեռք բերել: Տեղեկությունը հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
 
Հաղորդվում է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սեպտեմբերի 14-ին Փարիզում ինտենսիվ խորհրդակցություն են վարել, որոնց մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ։
 
Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը՝ «համանախագահները դիտարկել են իրավիճակը տարածաշրջանում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին բռնության էսկալացիային հաջորդած նոր իրադարձություններին: Համանախագահներն ուշադրությամբ ուսումնասիրել ու գնահատել են կողմերի անձնական ու հրապարակային հաղորդագրություններն ու արտահայտված մտահոգությունները»:
 
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Անջեյ Կասպրշիկը կոնկրետ նախապատրաստություններ է իրականացնում մոնիթորինգի գործընթացը վերսկսելու ուղղությամբ:
 
Համանախագահները վերահասատատում են, որ շարունակում են ակտիվորեն ու ամբողջապես աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ իրենց մանդատի շրջանակում: