Տեղեկատվական աղբ-աղմուկը կրկին խլեցրեց կարևորը՝ նոյեմբերի 15-17-ը հերթական անգամ ռազմավարական նշանակության դիրքեր հանձնվեցին Ադրբեջանին

275

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրել է․

Թելադրված տեղեկատվական աղբ-աղմուկը կրկին խլեցրեց կարևորը՝ նոյեմբերի 15-17-ը հերթական անգամ ռազմավարական նշանակության դիրքեր հանձնվեցին Ադրբեջանին՝ հնարավորություն տալով թշնամուն հարմար պահի ևս մեկ տեղից կտրել-անջատել Սյունիքը Հայաստանից ու Շաքի-Անգեղակոթ-Շաղատ ճանապարհով դուրս գալ Նախիջևան։

Մեր բարձունքներն են՝ Փոքր ու Մեծ Իշխանասարերը, Ծիծեռնաքարը, Ծղուկը, Թրասարը, որտեղից, ավաղ, թշնամին այսօր թիրախավորել է Սյունիքը։