Թբիլիսիում մեկնարկել է առաջին երկկողմ հանդիպումը Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Մինչ հանդիպումը կողմերը առանձնազրույց են ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Հանդիպման օրակարգի մասին որևէ բան չի հաղորդվում, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանը ձևավորել է Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման նախապատրաստման աշխատանքային խումբ։ «Հայկական կողմից նման քայլ դեռ չի արվել, կարծում եմ, որ հանդիպման լավ արդյունք կլինի հայկական կողմից նման խմբի ստեղծումը»,- ասել է Ալիևը։











