Տավուշում զոհված Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվեց

15

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ շարքային Արթուր Բագրատի Մուրադյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին։
 
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով», – նշված է նախագահի հրամանագում