Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանո՞ւմ է նախատեսվում

79
Նիկոլ Փաշինյանի 2021թ․ ապրիլի 8-ի որոշմամբ Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը օգոստոսի 19-ին որոշում է ընդունել Տավուշի մարզի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանը նոր խմբագրությամբ շարադրելու մասին: Որոշման մեջ շարադրված են Տավուշի սահմանամերձ գոտուց ըստ տարիքային խմբերի տարահանված բնակչության հաշվարկը, տարահանված բնակչության տեղաբաշխման հաշվարկը, տուժած բնակչությանը սննդամթերքով ապահովման հաշվարկը՝ ըստ տարիքային խմբերի, տուժած բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներով, հագուստով, ներքնազգեստով, կոշիկով ապահովման հաշվարկը, Տավուշի մարզի ընդունող բնակավայրերի եւ ընդունման հավաքակայանների ցուցակը, Տավուշի մարզի բնակավայրերի ժամանակավոր տեղաբաշխման եւ երկարատեւ բնակության կետերի ցուցակը եւ այլն: