Տավուշի սահմանամերձ համայնքների երեխաները վարչապետի տանն են․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

8
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, երեխաների՝ Աշոտ, Շուշան և Արփի Փաշինյանների հետ սեպտեմբերի 13-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի 14 երեխաների:
 
Նշենք, որ 2020 թվականի հուլիսյան իրադարձություններից հետ, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել էր վերոնշյալ գյուղերը, երեխաները տիկնոջ հետ հանդիպմանը ցանկություն էին հայտնել գալ Երևան և հանդիպել վարչապետ Փաշինյանին: