Թաթարստանում զինված ադրբեջանցիները կտրել են հայ խոհարարի մատները (լուսանկար, տեսանյութ)

5

Թաթարստանի «Շաուրմա» արագ սննդի կետում կռիվ է բռնկվել հայերի ու ադրբեջանցիների միջև, գրում է kazanfirst֊ը։ Թաթարստանի ոստիկանությունը փնտրում է մասնակիցներին: Կիրակի օրը, Թաթարստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքում, զինված մարդիկ ներխուժել են «Շաուրմա» արագ սննդի կետ ու կրակ բացել։ Պատճառը հայ խոհարարի՝ ադրբեջանցուն հավի մսի փոխարեն խոզի միս մատուցելն էր։ Ադրբեջանցին դուրս է եկել սննդի կետից և վերադարձել զինված խմբով։ Նրանք կտրել են խոհարարի մատները և ավերել սննդի կետը։ Դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է։ Զինված հանցախմբի անդամները որոնվում են։

[wpcc-iframe src=”https://www.youtube.com/embed/Xvi9i0NyaeE” frameborder=”0″ width=”425″ height=”350″]