Թաթոյանն իշխանություններին կոչ է արել բացահայտել գերիների թիվը

27

Բացահայտելով գերիների թիվը` Հայաստանի իշխանությունները կավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Երևանում ընթացող անհետ կորածների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության թեմայով քննարկման ժամանակ։

«Ես կարծում եմ` իշխանությունները ճիշտ չեն անում, որ չեն հրապարակում գերիների թիվը։ Թիվ նշելով` կարելի է  բարձրացնել պատասխանատվությունը մարդկանց կյանքի իրավունքի պահպանման շուրջ, ինչպես նաև ավելացնել ճնշումն Ադրբեջանի վրա։ Մենք պետք է ոչ թե Ադրբեջանի տվյալներով առաջնորդվենք, այլ մեր»,– ասել է Թաթոյանը։

Նրա խոսքով` կարելի է նշել գերիների ոչ թե կոնկրետ, այլ գոնե նվազագույն թիվը։