Տաթևի, Ջերմուկի ՀԷԿ-երը, Կապանի պոչամբարը ադրբեջանցիների թիրախի ներքո են. Թաթոյան

19

Ադրբեջանական ԶՈՒ գործողությունները վկայում են, որ նրանք չեն էլ պատրաստվում հեռանալ օկուպացված տարածքներից, քանի որ ակտիվորեն ամրաշինական աշխատանքներ են անում, բունկերներ, ճանապարհներ, շինություններ են կառուցում: Այս մասին հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը՝ ներկայացնելով Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքները:

Թաթոյանի շեշտեց, որ խոսքը վերաբերում է ոչ միայն բնակիչների անվտանգությանը կամ մարդու իրավունքներին, այլ նաև երկրի ազգային անվտանգությանը, քանի որ ադրբեջանցիների թիրախի ներքո են Տաթևի, Ջերմուկի ՀԷԿ-երը, Կապանի պոչամբարը և նման ռազմավարական բնույթի անվտանգային օբյեկտներ։

«Այս օբյեկտների հետ որևէ բան պատահելու դեպքում՝ կարող է աղետալի հետևանքներ առաջանալ մեր բնակավայրերի համար»,-հավելեց Թաթոյանը: