Տարվա անհաջողակը Փաշինյանն է. «Ինտերֆաքս»

78
Նիկոլ Փաշինյան

Ռուսական «Ինտերֆաքս»-ը ներկայացրել է համաշխարհային քաղաքական գործիչների հաղթողների ու անհաջողակների վարկանիշների իր ցուցակը:

«Հայաստանի եւ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտությունն Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունում պաշտոնական Երեւանին գցել է լրջագույն ներքաղաքական ճգնաժամի մեջ։ Որպես հետևանք՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը ժամանակի հարց է, այլ ոչ թե սկզբունքի։ Չի բացառվում, որ հետագայում Փաշինյանը ստիպված լինի գնալ քաղաքական արտագաղթի՝ փրկվելով իշխանության կորստից հետո քրեական հետապնդումից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Անհաջողակների ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, իսկ հաղթողների ցուցակը՝ Թուրքիայի նախագահ Էրդոհանը։ Հաղթողների ցուցակում առկա է նաև Իլհամ Ալիևի անունը։