Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով 2 զինվոր է զոհվել

37
Զինվոր

Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծառայողական պարտականությունները կատարելիս տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով, զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: [ՊԲ]