Տարածքներ՝ խաղաղության դիմաց, մեզ համար անընդունելի է

10
Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի  ժողովրդի առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ։ Իր ուղերձում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ պահանջի էությունը հետեւյալն է. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 շրջաններից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց եւ արձանագրել, որ ԼՂ որեւէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում։

Ընդ որում, ԼՂ կարգավիճակի ճշգրտումը  որեւէ պատճառահետեւանքային կապի մեջ չպետք է լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ։

Այսինքն տարածքներ պետք է հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը։ Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն կամ ավելի ճիշտ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձեւով հարցի քննարկումից, որովհետեւ դա անընդունելի է»։