Թալիբները Իրանի հետ սահմանին հսկիչ անցակետ են գրավել

77

«Թալիբան» արմատական շարժման զինյալները վերահսկման տակ են վերցրել հսկիչ անցակետեր Իրանի եւ Թուրքմենստանի հետ սահմաններին, երկուսն էլ գտնվում են Հերաթի նահանգում: Այդ մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարին:

Թալիբների ներկայացուցիչներն AFP-ին հավաստել են «Իսլամ Քալա» հսկիչ անցակետի գրավումն Իրանի հետ սահմանին: Սակայն Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը ժխտում է այդ կետի նկատմամբ կառավարական վերահսկողության կորուստը, նշում է 1TV հեռուստաալիքը:

Լրացուցիչ մեկնաբանություններ թալիբների կողմից Թուրքմենստանի հետ սահմանին հսկիչ անցակետի գրավման մասին տեղեկատվության առիթով գործակալությունը եւ հեռուստաալիքները չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: