Սյունիքի մարզում կրակոցներ չեն եղել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
«Արդեն վեց ամիս իրավիճակը հանգիստ չէ, իսկ ավելի անհանգիստ մոտավորապես արդեն 10 օր, բայց կրակոցներ առհասարակ չկան։ Ընդհանուր լարվածությունը բավական մեծ է։ Ես չեմ ուզում ոչ ճիշտ ինֆորմացիաներ տարածվեն, հերքում եմ և ասում, որ մեզ մոտ կրակոցներ չեն եղել»,-ասաց Մենուա Հովսեփյանը՝ հավելելով, որ այս պահին պետք չէ խուճապի մատնվել։











