Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավարը 2 ամսով կալանավորվեց

23

Դատարանի որոշմամբ Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորվել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Արսեն Վարդանյանը։

Նա նշեց, որ դատարանը Օհանջանյանին ձերբակալելու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել, սակայն 2 ամսով կալանավորելու որոշում կայացրել։

Նա տեղափոխվել է Գորիսի ՔԿՀ։

Փաստաբանը հայտնեց, որ դատարանի որոշման դեմ պատրաստվում են բողոք ներկայացնել։