Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ

312

Հունիսի 16-ին Վաղարշակ Հարությունյանը եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։

Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերում գործընկեր պետությունների եւ կառույցների՝ խնդիրը խաղաղ կարգավորելու կոչերին, հավելելով, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները պետք է առանց որեւէ նախապայմանի լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաեւ ՀՀ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում ՀՀ ԶՈւ հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը։

Անդրադարձ է կատարվել Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին: