Կոմպոզիտոր, «System of a down» ռոք խմբի մեկանատար Սերժ Թանկյանը հայտնել է, որ աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով 2020թ.-ին Երեւանում ծրագրված «SOAD»-ի համերգը չի կայանա։ Երաժիշտը նշել է, որ հայ երկրպագուների հետ հանդիպումը տեղի կունենա 2021թ.-ի ամռանը։ Այս մասին նա հայտնել է վեբինարի ընթացքում, որը կազմակերպվել էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։
«Մեր հայկական համերգը կկազմակերպվի հաջորդ տարի՝ ամռան մի հրաշալի օր։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, իհարկե, քանի որ առայժմ հայտնի չէ՝ վարակի հետ կապված իրավիճակը մեզ ուր կհասցնի»,- ասել է Թանկյանը։














