Սիրիայում ոչնչացրել են ահաբեկիչների զինամթերքի պահեստը

18
Սիրիա

Սիրիայում Իդլիբից 13 կիլոմետր հյուսիս պայթեցվել է զինամթերք եւ քլոր պարունակող նյութերով պահեստ, որը զինյալները պատրաստել էին սադրանքների համար1: Այս մասին ճեպազրույցում ասել է Սիրիայում Պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրինկեւիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ըստ առկա տեղեկատվության՝ հոկտեմբերի 11-ին Մաարեթ-Էլ-Իհուան բնակավայրի տարածքում պայթեցվել է զինամթերք եւ քլոր պարունակող պահեստը, որը ահաբեկիչները պատրաստել էին քիմիական սադրանքների համար»,- ասել է Գրինկեւիչը: Նա հավելել է, որ պայթյունի վայրում սպանվել են չորս գրոհայիններ, այդ թվում՝ Եվրոպայի եւ Հյուսիսային Աֆրիկայի քաղաքացիներ: