Սիրիայում մենք ենք, Լիբիայում մենք ենք, Ադրբեջանում մեր եղբայրների կողքին մենք ենք․ Էրդողանն Ադրբեջանն իրենն է համարում

20
Ռեջեփ Էրդողան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․

«Սամսուն քաղաքում Էրդողանի այսօրվա ելույթից մի մեջբերում. «Սիրիայում մենք ենք, Լիբիայում մենք ենք, Ադրբեջանում մեր եղբայրների կողքին մենք ենք։ Թուրքիան նույն պատվաբեր վարքն է ցուցաբերում Միջերկրականից մինչև Սև ծով, Սիրիայից Լիբիա, Կիպրոսից մինչև Ղարաբաղ»։

Այսօր Բաքվում էր Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուն, այնտեղ է մնում Թուրքիայի խորհրդարանի նախագահը, շուտով այնտեղ կժամանի ՊՆ Հ. Աքարը։

Ինչպես որ Սիրիայում և Լիբիայում չկա կենտրոնական իշխանություն և Թուրքիան ընկալում է այդ պետությունների տարածքները որպես սեփական նվաճումների դաշտ, գրեթե նույն կարգավիճակում է Ադրբեջանը և դրա դե-ֆակտո ղեկավար Ի. Ալիևը»։