Սիդնեյի հայտնի վայրերից հանվել են Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը գովազդող վահանակները

125
Արցախի բնիկ հայերի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան «փառաբանող» գովազդային վահանակները հանվել են Սիդնեյի հայտնի վայրերից։ Տեղեկությունը թվիթերյան իր էջում հայտնում է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն։
Վահանակներից մեկը, օրինակ, Շուշին է պատկերել, իսկ վրան գրված է եղել «Հիասքանչ Ադրբեջանը։ Ուսումնասիրեք չբացահայտվածը»։
Նշվում է, որ Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն հրատապ հայտարարություններով է հանդես եկել, որից հետո էլ այդ վահանակները հանվել են։ Դրանք տեղադրած ընկերության գլխավոր տնօրենին հասցեագրած նամակում Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Հեյգ Կայսերիանը անհապաղ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իրենց ընկերության վահանակներն օգտագործվել են Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի կողմից վերջին էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների փառաբանման համար: