Սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը․ մեր սուտը գրազանցել է 100 տոկոսը․ Մովսես Հակոբյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

3

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ ԶՈՒ ինֆորմացիոն կենտրոն կա, որի խնդիրներից մեկն է հակառակորդին մոլորության մեջ մտցնելը՝ սուտ տեղեկատվություն տարածելը։

«Այնտեղ կա մի չափանիշ, որ սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը: Մեր սուտը գրազանցել է 100 տոկոսը, 100 տոկոս սուտը որևէ մեկի մոտ ընկալելի չէ: Դրանց են ծնվում հարցերը. հասարակությունը, կռված տղաները չեն հասկանում՝ ինչու այսպես ստացվեց», – նկատեց նա: