Սուրեն Սահակյանը փակագծեր է բացում Փաշինյանի՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումից

113

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ արտախորհրդարանական ուժերի հետ երկրորդ հանդիպման մասին խոսակցությունները չեն դադարում, ուզում եմ խնդրել, որպեսզի ՀՀ կառավարությունը դրա ձայնագրությունը հրապարակի։ Հարգելի՛ Մանե Գևորգյան, շահարկումներից խուսափելու համար խնդրում եմ դիտարկել այս հնարավորությունը, քանի որ այն վերջ կդնի բոլոր խոսակցություններին։

Իմ կողմից կարող եմ ասել, որ այնտեղ քննարկվել է Լավրովյան անունով հայտնի պլանի ընդունելի լինել-չլինելու հարցը, որում կառավարության ղեկավարը դիրքորոշում է հայտնել, որ ինքը համաձայն չէ այդպիսի զարգացման հետ։ Բացի դա, քննարկվել է Արցախի անկախության ճանաչման հարցը և այլ, արդեն օպերատիվ մակարդակի խնդիրներ»։