Սու-30-ների թռիչքները կապ չունեն Տավուշում սահմանային լարվածության հետ

19
ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչների թռիչքները կապ չունեն հայ-ադրբեջանական սահմանին էքսկալացիայի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ստեփանյանն ասել է, որ Սու-30ՍՄ կործանիչները զբաղված են ամենօրյա պարապմունքներով։

Ըստ գործակալության՝ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե սահմանային լարվածության համատեքստում Հայաստանն օդ է բարձրացրել Սու-30ՍՄ-ները։