Վարչապետին ասել եմ ՍՈւ 30 ՍՄ կործանիչների համար պատասխան եք տալու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10
ՍՈՒ

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ասուլիսի ժամանակ մանրամասնեց նաև ձեռք բերված զինամթերքի մասին:

«Ձեռք են բերել ՍՈՒ 30 ՍՄ, ԶՈՒ 23-2, «Օսա-ԱԿ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել,- նշեց նա՝ հավելելով,- Ձեռք են բերել, որովհետև չեն իմացել՝ պատերազմն ինչ է: ՍՈՒ 30-ի համար պայմանագրից հետո անձամբ վարչապետին ասել եմ, որ դրա համար պատասխան են տալու: Վարչապեն ասել է՝ «արդեն արել ենք»: Զինատեսակը ձեռք են բերել՝ չկարդալով, որ ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է դրանք երկրորդ երկրին վաճառելը»։

Նրա խոսքով՝ դրա համար մեր ՍՈՒ 30-ները երկում են՝ առանց զինամթերքի:

Նա նաև նկատեց, որ ձեռք են բերել «Օսա-ԱԿ»-ներ, իմանալով, որ դրանց հրթիռները չեն արտադրվում, դրանց մասեր չկան ու եթե փչանան՝ չեն կարող նորոգել։