Ստրասբուրգում ոստիկաններն ադրբեջանցիներին թույլ չեն տվել մոտենալ ԵԽԽՎ Հայաստանի ներկայացուցչությանը

14

Ստրասբուրգում ոստիկաններն ադրբեջանցի ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ ԵԽԽՎ Հայաստանի ներկայացուցչությանը:

Նշենք, որ Ֆրանսիայի հայերը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված լարվածության ֆոնին այսօր ակցիա էին իրականցնում Ստրասբուգում, որն ուղեկցվում էր երգով ու պարով:

Նույն տարածքում էին հավաքվել նաև ադրբեջանցիները, ում ցույցն արտոնված էր, բայց ոստիկանները նրանց թույլ չտվեցին մոտենալ շենքին: