Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հերքում է Յուրի Խաչատուրովի մասին իր հորինած կեղտոտ ստերն ու ներողություն խնդրում գեներալից։
Գրիգորյանը 2018-ի հուլիսին Ա1+-ում տված հարցազրույցում զրպարտել էր Յուրի Խաչատուրովին` ասելով, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամին ոչ թե գրավել էր տարածքներ Արցախում, այլ դրանք վաճառվել էին մինչև պատերազմը գեներալիտետի` այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից։ Գրիգորյանը ասել էր նաև, որ իբր հայկական բանակը հնարավորություն է ունեցել վերադարձնել այդ կորցրած տարածքները, բայց Խաչատուրովը թույլ չի տվել, քանի որ այդ հողերը վաճառել էր:
Հիշեցնենք, որ Դատարանը բավարարել էր քաղաքագետի դեմ Յուրի Խաչատուրովի հայցը` զրպարտության մեղադրանքով` պարտավորեցնելով Գրիգորյանին մամուլի ասուլիս հրավիրել և ընդունել զրպարտության փաստը:










