Ստամբուլում մեկնարկել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու բանակցությունները։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն ՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի վարչակազմին։
«Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների բանակցությունները սկսվել են», – ասված է հաղորդագրության մեջ:
Ստամբուլում ընթանում է թուրք-ուկրաինական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 9-րդ նիստը, որտեղ նախագահում են երկու նախագահները: Սպասվում է, որ քաղաքական գործիչները կքննարկեն Թուրքիայի և Ուկրաինայի միջև հարաբերությունների հարցերը, դրանց ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ այլ խնդիրներ:














