Սպիտակի երկրաշարժից անցավ 33 տարի. բայց հետքերը դեռ պահպանվում են

58
1988թ-ի դեկտեմբերի 7-ին` ժամը 11: 41-ին, Հայաստանում տեղի ունեցավ ամենասարսափելի աղետը։
Ընդամենը 30 վայրկյան տևած երկրաշարժը հազարավոր զոհեր, ավեր ու քաոս բերեց Հայաստանին։
Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, և ընդհանուր առմամբ 21 քաղաք և 324 գյուղ։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը։ Տարերային աղետը հանրապետության ժողովրդական տնտեսությանը հասցրեց ավելի քան 13 մլրդ ռուբլու վնաս։ Երկրաշարժը շարքից հանեց Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի մոտ 40 տոկոսը։
Պաշտոնական տվյալներով` զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, բայց իրականում այն անցնում էր 35 հազարից։ Անօթևան դարձավ 530 հազարը։
Մինչ օրս աղետի գոտում կան մարդիկ, ովքեր ապրում են տնակներում և հայտնի էլ չէ, թե երբ կունենան 33 տարի առաջ կորցրած տունը։