Սպիտակ տունը սատարում է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

32

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարծում է, որ ՆԱՏՕ-ի դռները պետք է բաց մնան նոր անդամների համար, լրագրողներին ասել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը։

«Բայդենի վարչակազմը հավատարիմ է այն սկզբունքին, որ ՆԱՏՕ-ի դռները բաց կմնան բոլոր ցանկացողների համար, երբ նրանք կատարեն իրենց անդամակցության պարտավորությունները և նպաստեն եվրաատլանտյան անվտանգության բարձրացմանը», – ճեպազրույցի ժամանակ ասել է Ժան-Պիեռ։ Նա դրականորեն է պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Ուկրաինայի նկրտումներին: Այսպիսով՝ Ուկրաինան դարձել է ՆԱՏՕ-ի «Ընդլայնված գործընկերոջ» կարգավիճակ ստացող վեցերորդ պետությունը: