SPIEGEL. Ադրբեջանում մարդու իրավունքները խայտառակ են

7

Եվրատեսիլում Ադրբեջանի հաղթանակի հետ կապված գերմանական SPIEGEL-ը անդրադարձել է Ադրբեջանին ու նրա երկրում տիրող իրավիճակին:

Թերթը գրում է, որ մեր հարևան երկիրը աչքի է ընկնում իր բնական պաշարների մեծ քանակությամբ, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում խայտառակ իրավիճակով և կրսատ-պռատ ժողովրդավարությամբ:
Հոդվածում նշվում է, որ չնայած բնական պաշարների հարստությանը, երկրում աղքատություն է տիրում: Բաքվում 9 մլն բնակչության 40 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ և բնական պաշարներից եկած եկամուտները գնում են էլիտար մասաների գրպանները: Երկրում իշխում է ավտորիտար ռեժիմը, ինչն էլ միշտ քննադատվում է Եվրոպական կառույցների Մարդու իրավունքների Դիտարկման կազմակերպության կողմից:
Նշվում է, որ ներկայիս նախագահը` Իլհամ Ալիևը իշխանության է եկել իր հոր նախագահությունից հետո, այսպես ասած հայրը` Հեյդար Ալիևը, նրան բերեց իշխանության, սակայն մինչ օրս էլ Հեյդար Ալիևի նկարներն ու նրա մասին նյութերը ամեն օր տարածվում է ողջ երկրում: SPIEGEL-ը վերջում հավելում է, որ երկրում ոչ միայն ավտորիտար ռեժիմն է գործում, այլև ողջ համակարգը խիստ կոռումպացված է: