Սովետական միությունում Լենինը Ադրբեջանին նվիրեց սկզբում՝ Նախիջևանը, հետո՝ Ղարաբաղը. Սատանովսկի

62
Եվգենի Սատանովսկի

«Այստեղ Ռուսաստանում ոմանք ադրբեջանցիների ասածները ոգևորված կրնում են, թե Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մեջ էր։ Իսկ չե՞ք ցանկանում իմանալ, թե Ղարաբաղը ինչպե՞ս հայտնվեց Ադրբեջանի կազմում։ Սովետական միությունում Լենինը ուրիշներին բառիս բուն իմաստով նվիրում էր հայկական հողերը։ Կարսի և Մոսկվայի պայմանագրերով թուրքերին նվիրեցին` Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Արարատ լեռը, իսկ Ադրբեջանին նվիրեցին Նախիջևանը։ Հետո 1921թ.-ին Ադրբեջանին նվիրեցին նաև Ղարաբաղը։ Սա ոչ միայն դավաճանություն էր հայերի նկատմամբ, սա դավաճանություն էր նաև ռուսական շահերի նկատմամբ»,- այս մասին հայտարարել է ՌԴ-ում Արևելքի հարցերով առաջատար փորձագետ Եվգենի Սատանովսկին։