Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները. ՊՆ

278

Ժամը 15․00-ի դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

«Ժամը 13․00-ից սկսած Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը՝ լայնորեն կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ Անվտանգային ծառայություն իրականացնող տրանսպորտային միջոցներին։ Սա հերթական վկայությունն է, որ չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական ԶՈՒ-ն տարբերություն չի դնում թիրախների միջև։ Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը»։