Սոթքի հատվածում թշնամու կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորում ստացել

304
Զինվոր
Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Նշենք, որ այսօր ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Գևորգյանը գրել էր․ «Երեկ՝օգոստոսի 6-ին հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում ադրբեջանցու արձակած կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել եղբորս տղան ու տեղափոխվել Երևան։ «Խաղաղ» ենք ապրում Հայաստանում։

Այս մասին դեռ որևէ պաշտոնական հրապարակման չեմ հանդիպել»:
Ստացվում է, եթե զինծառայողի բարեկամուհին չհայտներ տեղեկությունը, ապա ՊՆ-ն չէր էլ հաղորդի դրա մասին։