Sony-ին ներողություն է խնդրել

9

Ճապոնական Sony ընկերությունը ներողություն է խնդրել Playstation Network-ի հաճախորդներից նրանց անձնական ինֆորմացիայի տարածման համար` հատկապես անունների, ծննդյան ամսաթվերի, հասցեների, ինչպես նաև ծածկագրերի և այլն:
Sony-իի գլխավոր մենեջերը ներողություն է խնդրել ճապոնական ավանդական ձևերով` հավելելով, որ ընկերությունը փորձում է շտկել իրավիճակը և որ հաճախորդները ստիպված կլինեն փոխել իրենց ծածկագրերը:
Նշենք, որ ինֆորմացիայի տարածումը տեղի էր ունեցել ընկերության Կալիֆորնիայի տեղեկատվական կենտրոններից մեկի վրա հակերային հարձակման հետևանքով: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք հակերները կարողացել են ստանալ կրեդիտային քարտերի համարները, բայց ընկերությունը այս պահին չի կարող ամբողջությամբ երաշխավորել նրանց ապահովությունը: