Սոլովյովը պատասխանել է Ստյոպա Սաֆարյանի գրառմանը

0
Ստյոպա Սաֆարյան

Երեկ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու խնդրին, գրել էր․

«ԵՄ-ում համաձայնության են եկել մեկ մարդու՝ Նավալնու թունավորման գործով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Ալիևի ու Էրդողանի ագրեսիոն պատերազմից Արցախում, Հայաստանում ու Ադրբեջանում հազարավոր մարդիկ են մեռնում, իսկ ԵՄ-ն ու աշխարհն «անկարող են» պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ․․․»:

Այսօր Ստյոպա Սաֆարյանի այս գրառմանն իր Տելեգրամ ալիքում անդրադարձել էր ռուս հայտնի հեռուստահաղորդավար, քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը:

«Հայաստանի ամենահայտնի գրանտակերներից մեկը զարմացած է, թե ինչու է Եվրոպան միայն մեկ Նավալնու համար պատժամիջոցներ կիրառում Ռուսաստանի դեմ, իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ ոչինչ չի նախաձեռնում:

Վերջապես արևմտամետ ուղեղից հիվանդները սկսում են հասկանալ, որ Եվրամիությունն ու КО-ն սոսկ հրահրիչներ են, իսկ Թուրքիան նրանց բռնակալն է, անվանեք, ոնց կուզեք»,- գրել էր Սոլովյովը: