Սլովակիայի խորհրդարանում ԼՂ հակամարտության հետ կապված բանաձև է ընդունվել

8
Սլովակիայի խորհրդարան

Քիչ առաջ Սլովակիայի հանրապետության խորհրդարանում ձայների 110 կողմ եւ 2 ձեռնպահ բաշխվածությամբ ընդունվեց բանաձեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված:

Բանաձեւում, ըստ էության, վերահաստատվում են Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, կոչ է արվում հրադադարի, ինչպես նաեւ վերահաստատում է հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականութունը եւ ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը: