Սկսում են Ադրբեջանին միացող Մեղրիի և Երասխի երկաթգծերի գեոդեզիական հանութագրման աշխատանքները

210

Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանն այսօր հայտարարեց, որ Մեղրիում և Երասխում շուրջ 43 կմ հատվածում գեոդեզիական հանութագրման աշխատանքներ կիրականացվեն և կհստակեցվեն այն չափորոշիչները, որոնցով հետագայում նախագծման աշխատանքները կպատվիրվեն:

«Առկա հատվածներում կուսումնասիրվեն թունելներ, սրահներ, կայարաններ, հատումների հատվածներ, ոռոգման խողովակաշարեր և այլն։ Դրանց մասնագիտական գնահատման անհրաժեշտություն կա։ Մասնագիտական խումբ ենք գործուղում այնտեղ, խմբի հետ կաշխատեն նաև ՀԿԵ-ի մեր 2 գործընկեր, որը հիմք կհանդիսանա հետագա տեխնիկական առաջադրանքի և նախագծի պատվիրման համար», – ասաց Սանոսյանը: