Արցախում սկանդինավյան խաղաղապահների տեղակայումն անհավանական է․ Վաղարշակ Հարությունյան

2
Վաղարշակ Հարությունյան

ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանն իրականացման տեսանկյունից անհավանական է որակել ԼՂ-ում սկանդինավյան խաղաղապահ ուժեր ուղարկելու միտքը։

Հանրային հեռուստաընկերության եթերում Հարությունյանն այն անվանել է պարզապես առաջարկ։ Նրա խոսքով` այլ պետությունների համար խաղաղապահներ տեղակայելու կազմը և ձևաչափը կարևոր խնդիր են, քանի որ դրանց միջոցով տարբեր երկրների շահեր են առաջ տարվում։

Ըստ խորհրդականի` ՀՀ համար ընդունելի տարբերակ է ռուս խաղաղապահների տեղակայումը, ինչին, սակայն, դեմ է հակամարտող կողմ Ադրբեջանը։