Սիսիանի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մերժեց Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այս պահին կալանքի տակ են Գորիսի, Քաջարանի, Սիսիանի համայնքապետերը, Մեղրիի նախկին համայնքապետը և մի քանի գյուղապետեր։











