Սիրիայում թուրք գեներալ է մահացել

20
Սիրիական Իդլիբում մահացել է թուրքական զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ, գեներալ-մայոր Սեզգին Էրդողանը։ Այս մասին հայտնում է Hürriyet-ը, վկայակոչելով Թուրքիայի ՊՆ-ին։

Ըստ պաշտոնական հայտարարության, ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում գեներալի ինքնազգացողությունը վատացել է։ Նրան հոսպիտալացրել են։ Կյանքը փրկել չի հաջողվել։