Սիրիայում ավիահարվածից Թուրքիայի կողմից աջակցվող առնվազն 35 գրոհային է ոչնչացվել

0

Սիրիայի Իդլիբ նահանգում գրոհայինների տեղակայման վայրին հասցված ավիահարվածների հետևանքով Թուրքիայի կողմից աջակցվող առվազն 35 գրոհային է ոչնչացվել:

Այս մասին հայտնում է Syriahr-ը:

Սիրիական ընդդիմության առաջնորդ Յուսեֆ Համմուդը հայտարարել է, որ հարվածի թիրախը եղել է Իդլիբի հյուսիս-արևմուտքում գտնվող Ֆայլաք աշ-Շամ ճամբարը:

Գրոհայինները Թուրքիայի կողմից աջակցվող ամենախոշոր ճամբարի վրա հարձակման մեջ մեղադրել են Ռուսաստանին: