Սիրիայից բերված ահաբեկիչները շարունակում են մնալ Ադրբեջանում

17
ահաբեկիչ

Ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը իր թվիթերյան էջում հաղորդել է, որ Սիրիայից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված ահաբեկիչները մինչև այժմ շարունակում են Ադրբեջանում մնալ:

«Լսել եմ, որ Սիրիայից ուղարկված բոլոր վարձկանները դեռ Ադրբեջանում են (բացառությամբ մեկ ամիս առաջ ուղարկված 700-ի): Նաև խոսակցություններ եմ լսել, որ դեռ ավելի մեծ թվով զինյալներ են ուղարկվելու․ չգիտեմ, թե ինչու, սպասում եմ մանրամասների։ Ենթադրվում էր, որ Թուրքիան և Ադրբեջանը կցանկանան, որ վերջիններս արագ հեռանան տարածքից, որպեսզի շարունակեն հերքել նրանց ներկայությունը, սակայն գուցե այդպես չէ»,- գրել է Սնելը: