ՀՐԱՏԱՊ. Սիրիացի վարձկանների մի մասն արդեն Ադրբեջանում է՝ Հայաստանի դեմ կռվելու համար

25
Մոտ 200 սիրիացի վարձկաններ արդեն գտնվում են Ադրբեջանում՝ Հայաստանի դեմ կռվելու համար:

Քրդական ANF-ի հաղորդմամբ, այդ մասին իրենց տեղեկացրել են Աֆրինի բնակիչները, ովքեր ականատես են եղել վարձկանների գրանցմանը Ադրբեջան գնալու համար:

Հիմնական պատճառը, որ վարձկանները համաձայնել են գնալ Ադրբեջան, կռվից հետո Թուրքիայի քաղաքացիություն ստանալու խոստումն է եղել: