Reuters գործակալությունը և The Guardian-ը պարբերականն անդրադարձել են Ադրբեջան տեղափոխված վարձկաններին։
Մասնավորապես գրում են, որ Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքից Ադրբեջան կռվելու համար ուղարկած զինյալների մասին։ Reuters-ը երկու զինյալի հետ է խոսել, որոնք հայտնել են, որ այդ նպատակով Թուրքիան իրենց վճարելու է ամսական $1500։
Նրանք Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալ խմբավորումներից են, և հայտնել են, որ Ադրբեջանում իրենց տեղակայումը համակարգում է Անկարան։
Երկու զինյալն էլ նշել են, որ պետք է Ադրբեջան մեկնեին սեպտեմբերի 25-ին՝ պարեկության, ոչ թե կռվելու համար։
Reuters-ը նշում է, որ թեև Ադրբեջանը հերքում է, Թուրքիան՝ չի մեկնաբանում այս լուրերը, չնայած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է աջակցել Բաքվին։














