Սիրիացի ահաբեկիչների նոր խմբավորում է գալիս Ադրբեջան

0
Սիրիացի գրոհային

Սիրիացի ահաբեկիչների նոր խմբավորում է պատրաստվում ժամանել Ադրբեջան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կռվելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալության Սիրիայի իր աղբյուրը։

Գործակալությունը նաև նշում է, որ նախկինում ուղարկված ահաբեկիչներից ոչ մեկը չի վերադարձել Սիրիա, քանի որ Թուրքիայի հետ պայմանագիրը կնքվել է 6 ամսով։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ գրեթե 200 գրոհային փախել են Ադրբեջանից մեծ կորուստների պատճառով։