Շուշին ընկավ երկու պատճառով․ Սեյրան Օհանյան

342
Սեյրան Օհանյան

Շուշին ընկավ երկու պատճառով. Առաջինը կառավարման մակարդակը, երկրորդը, ժամանակին այդ ուղղությամբ առաջնային ղեկավարման կետ չէր ձեւավորվել, որը կարող էր ճիշտ համագործակցություն իրականացնել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Խորհրդատվությունը տվել եմ, բայց այդ խորհրդատվությունը լսող է պետք»,-ասաց նա:

«Այնտեղ որտեղ ճիշտ մարտավարություն է ընտրվել, ինժեներական կառույցները լավն են եղել, 3-4 ժամ ռմբակոծելու ընթացքում ինչ ասես չեն թափել մեզ վրա, բայց մեկ վիրավոր անգամ չենք տվել: Այտեղ, որտեղ կարգապահությունն ամուր չի եղել,  ճիշտ չեն խրամատավորվել, այդտեղ ունեցել ենք շատ կորուստներ: Մեր կորուստների գրեթե կեսը կարող էր չլինել, եթե լավ կարգապահություն լիներ»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Հարցին, թե եթե հենց առաջին օրերին դադարեցվեր պատերազմը, ինչպիսի հանգուցալուծում կունենայինք, այդյոք այդ 5+2 շրջանները չէին հանձնվելու, նա պատասխանեց. «Հետաքրքիր զուգադիպությամբ ես սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը եղել եմ Արցախի ՊԲ հրամանատարական կետում եւ արդեն սեպտեմբերի 30-ին կարճ վերլուծություն եմ գրել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին եւ համապատասխան առաջարկություններ արել: Ես նշել եմ, որ կտրուկ միջոցներ պետք է ձեռնարկել Արցախի եւ ՀՀ իշխանությունների կողմից բանակցային գործընթացի վերականգնման եւ ՊԲ-ինհամակողմանի ապահովման ուղղությամբ: Իհարկե, եթե կանգնեցվեր, պատերազմի ընթացքն այլ կլիներ, այդ 5+2-ի բանակցային ընթացքն այնպիսի կլիներ, որ մենք հնարավորություններ կունենայինք մեր համար ձեռնտու որոշումներ ընդունելու»: